ՃՏՊ Արմավիրում. 5 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

10:35 • 28.08.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 28-ին, ժամը 09:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 ԼV 159 համարանիշի և մեկ այլ ВАЗ 2106 մակնիշի 34 TF 620 համարանիշի ավտոմեքենաները։ 5 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։