Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում «քիմիական ամպի» պատճառով ավելի քան 100 մարդ բուժօգնության է դիմել (լուսանկար, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի հարավում ափի երկայնքով «քիմիական ամպի» հայտնվելուց հետո առնվազն 133 մարդ բուժօգնության է դիմել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով բժիշկներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բիչի Հեդ հրվանդանի լողափից մարդիկ են տարհանվել՝ հայտնված «քլորի ամպի» պատճառով: Մարդիկ բողոքել են ուժեղ արցունքարտադրությունից, կոկորդի քորից, շնչառության հետ կապված խնդիրներից:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղացիներին կոչ են արել փակել դռներն ու պատուհանները:
Նշվում է, որ «ամպը» եկել է ծովի կողմից, սակայն դրա հայտնվելու պատճառը դեռևս անհայտ է: Իրավապահները փորձում են պարզել դրա առաջացման պատճառները:












