Անօդաչու թռչող սարքից արված կադրերը ցույց են տալիս «Հարվիի» ավերածությունները (տեսանյութ, լուսանկարներ)

17:14 • 28.08.17

Անօդաչու թռչող սարքից արված կադրերը ցույց են տալիս ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկից առաջացած ավերածությունները՝ ավերված տների և ջրի տակ հայտնված ճանապարհների պատկերներով, հայտնում է CNN-ը:

Ամերիկյան Տեխաս նահանգում արդեն երեք օր շարունակվող փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:

Վերջին 50 տարվա ընթացքում նահանգում գրանցված ամենաուժեղ փոթորկի ընթացքում ավելի քան 1000 մարդ է տարհանվել Հյուսթոն քաղաքի շուրջ գտնվող տարածքից: Հյուսթոնը հայտնվել է աղետալի ջրհեղեղի տակ: Որոշ վայրերում վերջին 72 ժամվա ընթացքում մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել, և ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ անձրևները շարունակվելու են մինչև ուրբաթ:

Հյուսթոնի արտակարգ ծառայություններն արձագանքել են բնակիչների հազարավոր օգնության կանչերի:

Իշխանությունները մարդկանց կոչ են արել չվերադառնալ Արանզաս շրջան, որին ավելի վաղ հարվածել է փոթորիկը: Արտակարգ ծառայությունները շարունակում են այնտեղ որոնել կորած անձանց:

Drone footage shows devastation left by Hurricane Harvey