Դանակով զինված տղամարդը հարձակվել է հունական Էլևսինի քաղաքապետի վրա և վիրավորել նրան

15:43 • 28.08.17

Դանակով զինված տղամարդը հարձակում է գործել հունական Էլևսին քաղաքի քաղաքապետ Յորգոս Ցուկալոսի վրա և վիրավորել նրան, գրում է protothema.gr-ն:


Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 12-ից հետո, քաղաքապետի գրասենյակում: Պաշտոնյան հիվանդանոց է տեղափոխվել դանակի երկու վնասվածքով:


Նշվում է, որ հարձակումը գործել է քաղաքապետարանի նախկին աշխատակիցը։ Տեղի ունեցածից հետո նա փախել է, բայց ավելի ուշ ձերբակալվել իրավապահների կողմից:

Հաղորդվում է, որ 35-ամյա տղամարդը մտել է քաղաքապետարանի շենք և խնդրել խոսել քաղաքապետի հետ: Վերջինիս գրասենյակում նա երկու անգամ հարվածել է քաղաքապետի ոտքին և հեռացել: