Տեխասի բնակիչը ձեռքերով ձուկ է բռնել փոթորիկից հետո հեղեղված տանը (տեսանյութ)

19:06 • 28.08.17

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակիչ Սաուլ Սալդանան ձեռքերով ձուկ է բռնել իր տանը, որը հեղեղվել է «Հարվի» փոթորկից հետո: Նրա դուստր Վիվիանան նկարահանել է «ձկնորսությունը» և համացանցում հրապարակել համապատասխան տեսանյութը:

«Ինչո՞ւ գնալ ուտելիքի հետևից, եթե ուտելիքն ինքն է լողալով գալիս մեր հյուրասենյակ», - մեկնաբանել է աղջիկը Facebook-ում հրապարակված տեսանյութը, որը մեկ օրում հավաքել է ավելի քան 52 հազար հավանություն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգը պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը: Ավելի վաղ Թրամփն արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել Տեխաս նահանգում: Այն դարձել է առաջին նահանգը, որի տարածքով անցել է «Հարվի» փոթորիկը: Վերջին տվյալների համաձայն՝ այնտեղ փոթորկի զոհ է դարձել 5 մարդ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, այսօր Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել Լուիզիանա նահանգում, ինչի պատճառը մոտեցող «Հարվի» փոթորիկն է: