Մակրոնը կենդանիների ապաստարանից շուն է բերել Ելիսեյան պալատ (լուսանկար)

16:37 • 28.08.17

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստանձնել է կենդանիների ապաստարանում բնակվող Նեմո անունով շան խնամակալությունը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը: 

Գրիֆոնի և լաբրադորի խառնուրդ հանդիսացող շնիկը, որը դարձել է Մակրոնների ընտանիքի նոր անդամը, մինչ այդ բնակվել է Կորրեզ դեպարտամենտում գտնվող կենդանիների ապաստարաններից մեկում:

Ի դեպ, սա Ելիսեյան պալատի առաջին չորքոտանի բնակիչը չէ. մինչ այդ այնտեղ բնակվում էր նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրելի սև լաբրադորը: