Մոսկվայի կենտրոնում մարմնավաճառությամբ զբաղվելու համար կին ոստիկան է ձերբակալվել

15:03 • 28.08.17

Մոսկվայի կենտրոնում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակից: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է ոստիկանության աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բոլշչայա Օրդինկա փողոցի վրա: Ձերբակալվածը 1985 թվականին ծնված կին է:

Նշվում է, որ կնոջ մոտ հայտնաբերվել են «մեծ քանակությամբ հակաբեղմնավորիչներ, ինտիմ նշանակության միջոցներ և ՌԴ ՆԳՆ-ի աշխատակցի վկայական»:

«Կինը հայտնել է, որ ինքը ոստիկանության աշխատակից է», - պատմել է գործակալության զրուցակիցը՝ պարզաբանելով, որ ստուգման ընթացքում այդ տեղեկությունը հաստատվել է: