38 հազար դոլար տուգանքից մինչև ազատազրկում. Քենիայում արգելել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը
Քենիայում ուժի մեջ է մտել պոլիէթիլենային տոպրակների արգելքը: Օրենքի համաձայն՝ պոլիէթիլենային տոպրակներ պատրաստելու, գնելու և օգտագործելու համար սպառնում է մինչև 38 հազար դոլար տուգանք կամ մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում:
BBC News-ի հաղորդմամբ՝ քենիացիները միջինն ամսական օգտագործում են մինչև 24 միլիոն տոպրակ: Սա վերջին 10 տարվա ընթացքում Քենիայում պոլիէթիլենային տոպրակներն արգելելու երրորդ փորձն է:
Կառավարությունը հայտնել է, որ արգելքը կօգնի պահպանել շրջակա միջավայրը: Միևնույն ժամանակ, պոլիէթիլենային տոպրակներ արտադրողները պնդում են, որ արգելքի պատճառով մոտ 80 հազար մարդ գործազուրկ կդառնա:










