Նորվեգիայի թագուհին արշավներ է կազմակերպում ներգաղթյալների համար (լուսանկարներ)
Նորվեգիայի թագուհի Սոնյան՝ միապետ Հարալդ 5-րդի կինը, անտառում զբոսանքներ է կազմակերպում վերջերս իրենց երկիր ներգաղթած կանանց համար:
Ինչպես հայտնում է Euromag-ը, օգոստոսի ավարտին թագուհին մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվող քայլարշավ է կազմակերպել Դրամեն քաղաքի շրջակա անտառներում: Նրան տասնյակ կանայք էին ուղեկցում, որոնք Նորվեգիա են ժամանել Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից:
Երկարատև և նույնիսկ մի քանի օր տևող զբոսանքները հայրենի բնության գեղատեսիլ վայրերով տարածված ավանդույթ է Նորվեգիայում, որի հետ ծանոթացնում են ներգաղթյալներին: Վերջին 4 տարում նման արշավների հարյուրավոր ներգաղթյալներ են մասնակցում:
Թագուհի Սոնյան Արշավային զբոսաշրջության միության պատվավոր անդամ է:
Ընդհանուր առմամբ, ներգաղթյալների սերունդները Նորվեգիայում կազմում են բնակչության 17 տոկոսը (900 000 մարդ): Մայրաքաղաք Օսլոյում այդ ցուցանիշը գերազանցում է 30 տոկոսը:













