Ռուսաստանում իր ծննդյան տարեդարձը նշելիս տղամարդը քիչ է մնացել զրկվի գլխից. բժիշկներին հաջողվել է կարել կտրված պարանոցը
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում բնակվող տղամարդն իր իսկ ծննդյան օրը քիչ էր մնում զրկվեր գլխից:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել շատ ծանր վիճակում՝ կտրած գլխով: Բժիշկները մի քանի ժամ վիրահատել են նրան՝ կարելով պարանոցը:
Երբ հիվանդը կարողացել է խոսել, հայտնել է, որ տոնել է իր 38-ամյա հոբելյանն ու շատ ոգելից խմիչք է օգտագործել, որից հետո ոչինչ չի հիշում:
Հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ տղամարդը կարող էր մահանալ ուժեղ արյունահոսության պատճառով:
«Եթե պարզ խոսենք, ապա նրա գլուխը գործնականում գրեթե ամբողջությամբ կտրված է եղել: Եթե դանակը մեկ միլիմետր անգամ ավել գնար և կտրեր քներակը, մենք անզոր կլինեինք»,- ասել է բժիշկը:
Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել տվյալ գործով: Կասկածվում են գտվում այդ պահին տանը եղած բոլոր բարեկամները:










