Հյուսթոն քաղաքի լրագրողական թիմը փրկել է ջրհեղեղի «ճիրաններում» հայտնված բեռնատարի վարորդի կյանքը (լուսանկարներ, տեսանյութեր)

16:32 • 28.08.17

Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է այն պահը, երբ լրագրողը դադարեցնում է լուրերի հաղորդումն ամերիկյան Հյուսթոն քաղաքում և սկսում փրկել ջրհեղեղի «ճիրաններում» հայտնված տղամարդու կյանքը:


Բրենդի Սմիթը հաղորդում էր վարում Հյուսթոն քաղաքում ջրհեղեղի մասին KHOU II թվային ալիքի համար, երբ նկատել է կամրջի տակ ջրի մեջ հայտնված բեռնատարն ու դրա մեջ գտնվող տղամարդուն: Այդ պահին Սմիթը դադարել է լուրեր հաղորդել և շտապել է տղամարդու կյանքը փրկելու:


Նա կանգնեցրել է ոստիկանական մեքենան, որը բարեբախտաբար մեքենային ամրացված նավակ էր քարշ տալիս, և հորդորել է ոստիկանին մոտենալ բեռնատարին՝ ասելով, որ այն ջրի մեջ է: 


Մինչ ոստիկանությունը կսկսեր փրկարար նավակն ուղղել դեպի բեռնատարը, Սմիթը վարորդին կոչ է արել խուճապի չմատնվել: Տղամարդը մինչ այդ արդեն մինչև արմունկները ջրի մեջ է գտնվել:


Կարճ ժամանակ անց հեռարձակումն ընդհատվել է թրջված սարքավորումների պատճառով: Սմիթն, այնուամենայնիվ, շարունակել է տեսագրել այն պահը, երբ ոստիկանությունը հասել է վարորդին օգնության և նրան դուրս բերել բեռնատարից:


Հյուսթոնը հայտնվել է աղետալի ջրհեղեղի տակ ԱՄՆ Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով: Որոշ վայրերում վերջին 72 ժամվա ընթացքում մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել, և ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ անձրևները շարունակվելու են մինչև ուրբաթ:


Հյուսթոնի արտակարգ ծառայություններն արձագանքել են բնակիչների հազարավոր օգնության կանչերի:


Իշխանությունները մարդկանց կոչ են արել չվերադառնալ Արանզաս շրջան, որին ավելի վաղ հարվածել է փոթորիկը: Արտակարգ ծառայությունները շարունակում են այնտեղ որոնել կորած անձանց:

 

 

Hero: Brandi Smith turned from KHOU 11 news anchor to on-scene hero when she saved a trapped driver

Trapped: She was reporting from the Houston beltway when she spotted the truck partially submerged

In danger: The driver (pictured later, after cops reached him) was up to his shoulders in flood water - and it was still rising. His possessions could be seen floating around him

Getting help: Smith flagged down a cop and told him where the driver was - thankfully he was towing a boat. The cop said a man had drowned on that same underpass the previous year

Moving: The driver and Smith then shared a moving hug before he headed off to a drier location - and Smith continued her reports