Լույս աշխարհ է եկել Ցուկերբերիգի երկրորդ դուստրը
Լույս աշխարհ է եկել Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Պրիսցիլա Չանի երկրորդ դուստրը, որին զույգն անվանակոչել է Օգըսթ, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է օգոստոս:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ցուկերբերգը՝ կից հրապարակելով նորածին դստերն ուղղված նամակն ու ընտանեկան լուսանկարը:
«Սիրելի Օգըսթ,
Բարի գալուստ աշխարհ: Քո մայրիկն ու ես անհամբեր սպասում ենք տեսնելու, թե ով կլինես կյանքում: Երբ քույրդ ծնվեց, մենք նրան նամակ գրեցինք այն աշխարհի մասին, որում նա ապրելու է: Իս այժմ դու կապրես մի աշխարհում, որն ավելի լավ կրթություն ունի, որտեղ ավելի քիչ հիվանդություններ կան, որտեղ համայնքներն ամուր են և հավասարությունն ավելի մեծ է», - գրառել է Ցուկերբերգը:










