Սիրիացի փախստականները ուտեստներ են պատրաստել «Իրմա» փոթորիկից տուժածների համար
Մի խումբ սիրիացի ներգաղթյալներ արձագանքել են «Իրմա» փոթորիկի հետևանքները վերացնելուն և սնունդ են պատրաստել տարերային աղետից տուժածների համար:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, սիրիացի քույրեր Աբեեր և Նորա ալ-Շեյխ Բաքրիները, ովքեր իրենց հայրենի տնից հեռացել են 2012 թվականին և երկու տարի անց հաստատվել են Ջորջիա նահանգում, տեսնելով փոթորիկի հետևանքները, մեկ ժամվա ճանապարհ են կտրել անցել՝ հասնելու իսլամական Ալֆարետա քաղաքի կենտրոն, որտեղ 39 տեղահանված բնակիչ է գտնվում:
Քույրերը միջինարևելյան խոհանոցի ավանդական ուտեստներ են պատրաստել տեղահանվածների համար և հրաժարվել են որևէ գումար վերցնել դրա դիմաց:










