Ֆրանսիայում 50 եվրոյով կարելի է ամրոցի սեփականատեր դառնալ
Ֆրանսիայի Դորդոն վարչական շրջանի զբոսաշրջային ուղղություններից մեկում տեղակայված Լե Պալյուել ամրոցը աճուրդի կհանվի սեպտեմբերի 21-ին:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, աճուրդի նպատակն է 500 000 եվրո հավաքել ամրոցը կործանումից փրկելու համար, սակայն պատմական կառույցի համասեփականատեր դառնալու համար բավարար կլինի ընդհանուր դրամարկղում 50 եվրո գումար ներդնել:
Դրամահավաքի յուրահատուկ ընթացակարգը գործարկել է «Որդեգրիր ամրոցը» («Adopte un château») ասոցիացիան՝ պատմական ամրոցը ձեռք բերելու նպատակով: Եթե ասոցիացիային հաջողվի հավաքել անհրաժեշտ գումարը, յուրաքանչյուր նվիրատու կդառնա ամրոցի համասեփականատեր: Այսպիսով՝ ամրոցի տեր կարող է դառնալ միաժամանակ 10 000 մարդ:










