Արքայազն Հարին Մեգան Մարքլին ծանոթացրել է թագուհու հետ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին իր ընկերուհուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին, ծանոթացրել է տատի՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու հետ:
Այս մասին հայտնում է US Magazine ամսագիրը՝ հիշեցնելով, որ Քեյթ Միդլթոնին հինգ տարի էր պահանջվել թագուհու հետ հանդիպելու համար, իսկ Մարքլը գիտեր, որ մինչև տարեվերջ առիթ կունենա հանդիպելու Էլիզաբեթ Երկրորդին:
Ինչպես հաղոդվում է, հանդիպումը կայացել է սեպտեմբերի 3-ին՝ հանգստյան օրերին ընտանեկան հավաքույթներից մեկի ժամանակ՝ Շոտլանդիայում: Աղբյուրի տվյալներով՝ հանդիպումը լավ է անցել:
Նշվում է, որ արքայազն Հարին ընկերուհուն արդեն ներկայացրել էր եղբորը՝ Ուիլյամին և Քեյթին, ինչպես նաև հորը՝ արքայազն Չարլզին և նրա կնոջը՝ Կամիլային:
Օրեր առաջ Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակային հայտնել էր իր և արքայազն Հարիի սիրավեպի մասին:










