Ջիմի Քարթերը ԱՄՆ-ում գործող քաղաքական համակարգը որակել է որպես «օլիգարխիա»
ԱՄՆ 39-րդ նախագահ, դեմոկրատ Ջիմի Քարթերը ԱՄՆ-ում գործող քաղաքական համակարգը որակել է որպես «օլիգարխիա»: Նման հայտարարությամբ երկրի նախկին ղեկավարը չորեքշաբթի հանդես է եկել Ատլանտայում գտնվող Քարթերի կենտրոնում, հաղորդում է Associated Press-ը:
92-ամյա քաղաքական գործչի խոսքերով, փողը շատ ավելի կարևոր դեր է խաղում Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում, ինչը երկիրը նմանեցնում է «օլիգարխիայի, այլ ոչ թե ժողովրդավարության»:
«Պահպանեք աշխարհը, խթանեք մարդու իրավունքներն ու ասեք ճշմարտությունը», - խորհուրդ է տվել Քարթերը քաղաքական գործիչներին:
Պետության նախկին ղեկավարը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Դեմոկրատը նշել է, որ նա և «Քարթերի կենտրոնը» շփվում են հակամարտության բազմաթիվ կողմերի հետ, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ Սիրիայում խաղաղության հասնելու համար:
Ջիմի Քարթերը, որը նախագահում էր 1977-ից մինչ 1981 թվականը, ԱՄՆ պատմության մեջ ամենածեր նախկին նախագահն է: 2002 թ. Դեմոկրատն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին`«իր անխոնջ ջանքերի համար հանուն միջազգային հակամարտությունների խաղաղ լուծման, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների հարգման և այլն»:










