Ֆրանսիայում անհայտ անձը բղավոցներով հարձակվել է անցորդների վրա. կա յոթ վիրավոր

04:26 • 14.09.17

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում անհայտ տղամարդն «Ալլահ աքբար» բացականչելով հարձակվել է փողոցի անցորդների վրա, ինչի հետևանքով յոթ հոգի է վիրավորվել:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցմերը, տղամարդը փողոցում մարդկանց հարվածել է ձեռքերով ու ոտքերով։

Ապշահար անցորդներն անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որն էլ վնասազերծել է ագրեսիվ տղամարդուն:


1975 թվականին ծնված տղամարդը բուժում է անցել հոգեբուժարանում, որտեղից դուրս է գրվել ապրիլին, հաղորդում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը: