Հրազդանում 35-ամյա կինն ընկել է 5-րդ հարկից
Հրազդանում քաղաքացին ընկել է շենքի 5-րդ հարկից և տեղափոխվել հիվանդանոց:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն այսօր նման ահազանգ ստացել է:
«11:40-ին զանգահարել են ոստիկանության բաժին և հայտնել ,որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 94 շենքից մի կին է ընկել: Պարզվել է` նշված շենքի 5-րդ հարկից վայր է ընկել 1982 թվականին ծնված քաղաքացի»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայրից կինը տեղափոխվել է հիվանդանոց, հանգամանքները պարզվում են:
Հրազդան բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինը վերակենդանացման բաժանմունքում է:










