Մոսկվայում ավելի քան 100.000 մարդ է տարհանվել հնարավոր պայթյունների մասին կեղծ ահազանգերի պատճառով
Ավելի քան 100.000 մարդ է տարհանվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ հնարավոր պայթյունների մասին իրավապահ մարմինների ստացած ահազանգերից հետո, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը նախօրեին ստացել է 65 ահազանգ՝ տարբեր շենքերում պայթուցիկների առկայության վերաբերյալ: Մեծ թվով քաղաքացիներ են տարհանվել շուրջ 70 օբյեկտներից, որոնց թվում են առևտրի կենտրոններ, ուսումնական հաստատություններ, հյուրանոցներ և այլ հասարակական վայրեր:
Բոլոր ահազանգերը կեղծ են եղել: Հայտնի է, որ դրանք կատարվել են հատուկ համակարգի միջոցով՝ տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերից:










