Ֆլորիդայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 50 մարդու՝ դիակապտության մեղադրանքով

01:19 • 14.09.17

Ֆլորիդայի ոստիկանությունը ձերբակալել է հիսունից ավել մարդու, որոնց կասկածում են «Իրմա» փոթորկի ընթացքում դիակապտությամբ զբաղվելու մեջ։ Նրանցից քսանին մասնավորապես մեղադրել են Wal-Mart խանութ ներխուժելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Քաղաքի պաշտոնյաները չեղարկել են պարետային ժամը, որը ներդրվել էր սեպտեմբերի 10-ին։ Հայտնում են, որ իրավիճակի կարգավորմանը զուգահեռ՝ ոստիկանները աշխատելու են տասներկուժամյա հերթափոխերով, որպեսզի կանխեն նմանատիպ հանցագործությունները։


«Մենք չենք հանդուրժի դիակապտությունը։ Ես կատակ չեմ անում»,- հայտարարել է Մայամիի փոխոստիկանապետ Լուիս Կաբրերան։