Քաթարի Էմիրը ժամանել է Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպելու համար

02:41 • 14.09.17

Քաթարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին  Անկարայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը՝ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ:

 

Կոնկրետ ինչ խնդիրներ են քննարկվելու՝ առայժմ չեն հայտնում, սակայն շեյխի այցելությունը համընկել է Քուվեյթի վարչապետի այցելության հետ, որը միջնորդի դեր է կատարում Դոհայի  և արաբական մյուս երկրների միջև ճգնաժամի կարգավորման հարցում։