Մալայզիայում դպրոց է այրվել, կան տասնյակ զոհեր (լուսանկարներ)
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կրոնական դպրոցում հրդեհ է բռնկվել, զոհվել է առնվազն 25 մարդ, գրում է The Star-ը՝ վկայակոչելով հրշեջներին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ի վաղ առավոտյան: Հրշեջները ստացել են հրդեհի մասին ահազանգը ժամը մոտ 5:00-ին:
Հրշեջ ծառայության ներկայացուցչի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 25 աշակերտ և ուսուցիչ:










