Տաջիկստանում օդանավակայանի տնօրենը մահացել է նախագահի ուղղաթիռը ճանապարհելիս
Տաջիկստանի Խորոգ քաղաքի օդանավակայանի տնօրենը մահացել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ճանապարհելիս, այս մասին գրում է lenta.ru-ն:
Բանն այն է, որ Դիլդոր Մաքսուդշոևը, որն անձամբ է ճանապարհել պատվավոր հյուրին, շատ մոտ է կանգնած եղել օդ բարձրացող ուղղաթիռին, ինչի արդյունքում քամու պատճառով ընկել է ու գլուխը հարվածել քարին:
Մաքսուդշոևը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Հայտնի է, որ Տաջիկստանի նախագահի ուղղաթիռը Խորոգ քաղաքից ուղևորվում էր մայրաքաղաք Դուշանբե: Թե ինչպես է արձագանքել նախագահն օդանավակայանի տնօրենի մահվանը՝ հայտնի չէ:










