Ադրբեջանցին գիտաժողովների անվան տակ սեքս-շրջագայություններ է կազմակերպել դեպի Ուկրաինա

10:45 • 14.09.17

Ադրբեջանի քաղաքացին Թուրքիայի բնակիչների համար գիտաժողովների անվան տակ սեքս-շրջագայություններ է կազմակերպել դեպի Ուկրաինա: Այդ մասին հայտնում է Ազգային ոստիկանության Դնեպրոպետրովսկի մարզային վարչության մամուլի ծառայությունը, գրում է lenta.ru-ն:


«Նրանց (օտարերկրացիներին) դիմավորում էին Զապորոժյեի, Խարկովի օդանավակայաններում և տեղափոխում էին Դնեպր… Օտարերկրացիների ցանկությամբ աղջիկներին բերում էին նրանց բնակության վայրեր կամ տանում էին այնտեղ, որտեղ տղամարդիկ կարող էին ընտրել աղջիկներին, որոնց հետ ցանկանում են սեքս-շրջագայություն անցկացնել»,- պատմել է մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի ղեկավարի տեղակալ Ռոման Զախարովը:


Շրջագայության արժեքը կազմել է մի քանի հազար դոլար: Թուրքիայի քաղաքացիները, որոնք օգտվել են այդ ծառայությունից, սովորաբար ժամանում էին Ուկրաինա՝ հանգստյան օրերն անցկացնելու: