ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել
Ուկրաինայի արևելքում յուրաքանչյուր խաղաղարար ուժ պետք է լայն մանդատ ունենա, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նաուերթը, ում կարծիքով ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի ներդրումն այնտեղ հնարավոր ուղի է ուկրաինական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնման հարցում։
«Մենք ուզում ենք պաշտպանել ուկրաինացիներին՝ անկախ իրենց կրոնից, էթնիկ պատկանելությունից կամ լեզվից։ Մենք համարում ենք, որ առաջին հերթին հարկավոր է բարելավել անվտանգության հետ կապված իրավիճակը»,-ասել է Նաուերթը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ կներկայացնի բանաձև Դոնբասում՝ շփման գծում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու մասին:










