Մարզահամերգային համալիրից քիչ առաջ քաղաքացիներ են տարվել ոստիկանություն

14:26 • 19.09.17

 

Մարզահամերգային համալիրից մի քանի քաղաքացի քիչ առաջ տարվել է ոստիկանության բաժին:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից.

«Կոնկրետ ահազանգով մի քանի քաղաքացի բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»:

Նշենք, որ առավոտյան ահազանգով ոստիկանություն տարված Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը ազատ են արձակվել:

Համաձայն ՄԻՊ-ը հաղորդագրության՝ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիներ՝ Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը, ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ,  բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա: 

Ավելի ուշ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին ասացին, որ բաժին տարված քաղաքացիները քիչ անց գնացել են ոստիկանության բաժնից: