Չինաստանի ափերի մոտ ձկնորսական նավակ է խորտակվել, 10 հոգու ճակատագիրն անհայտ է
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի ափերի մոտ ձկնորսական նավակ է շրջվել, որի վրա գտնվել է 10 մարդ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Միջադեպի մասին ահազանգը չինական Վեյհայ քաղաքի փրկարար կենտրոն հաղորդվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 5:00-ին, նավի անձնակազմին փնտրելու է դուրս եկել 37 նավ, ձկնորսական նավակում գտնվողների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:
Պատահարի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:










