Գորբաչովին մրցանակ են հանձնել միջուկային սպառազինման մրցավազքին վերջ տալու համար

13:27 • 19.09.17

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Human Projects բարեգործական կազմակերպության կողմից արժանացել է «Առյուծի մրցանակ» պարգևին, որն ամեն տարի շնորհվում է խաղաղության և հաշտության ոլորտում ունեցած ավանդի համար:

«Միխայիլ Գորբաչովը ժամանակակից քաղաքական գործիչների շարքում ամենակարևոր դեմքերից է: Նրա քաջության շնորհիվ ժամանակին հաղթահարվել է ամբողջ մարդկության համար մեծագույն սպառնալիքը՝ միջուկային սպառազինման մրցավազքն ու Եվրոպայում միջուկային պատերազմի սկսումը»,-ասվում է մրցանակի հանձնման կոմիտեի տարածած հայտարարությունում:

Դրանում նաև նշվում է, որ Գորբաչովն իր արարքներով կոչ է անում սթափվել ու վերջապես հրաժեշտ տալ ազգայնական մտածելակերպին, եսասիրությանն ու միջազգային հարաբերություններում առաջնային դարձնել ուժի չկիրառման սկզբունքը:

Հավելենք, որ Գորբաչովը 1990թ. դարձել է Խաղաղության նոբելյան մրցանակակիր։