Մոսկվայում կանգնեցվել է զինագործ Միխայիլ Կալաշնիկովի արձանը
Մոսկվայում կանգնեցվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որի հեղինակն է Սալավատ Շչերբակովը։
«Զինագործ Միխայիլ Կալաշնիկովը մարմնավորում էր ռուս մարդու լավագույն գծերը, իսկ նրա ստեղծած ինքնաձիգը դարձել է իր տեսակի մեջ Ռուսաստանի մշակութային բրենդը»,- հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին արձանի բացման հանդիսավոր արարողությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արձանը նախատեսվում էր բացել հունվարին, սակայն ավելի ուշ արձանի տեղադրումը և հանդիսավոր արարողությունը եղանակային պայմանների պատճառով տեղափոխել է Զինագործի օրը, որը նշվում է այսօր։
«Անսովոր բնությունից օժտված տաղանդը, պարզությունը, ազնվությունը, կազմակերպչական տաղանդն այն ամենն է, ինչ թույլ է տվել ստեղծել հայրենիքի պաշտպանության համար զենքի մի ամբողջ շարք, որի մեջ, իհարկե, Կալաշնիկովի ինքնաձիգն է՝ Ռուսաստանի իսկական մշակութային բրենդը: Պատահական չէ, որ մի քանի լավագույն նմուշ այժմ գտնվում է Զինատեսակների պալատում՝ ռուսական զենքի լավագույն նմուշների կողքին»,- ասել է Մեդինսկին:
Միխայիլ Կալաշնիկովը մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 23-ին։










