Կոտայքի բնակիչն ինքնասպանություն գործելու նպատակով ննջասենյակում կրակել է իր որովայնին. shamshyan.com
Հրազդանի բժշկական կենտրոն երեկ՝ ժամը 16։30-ի սահմաններում մի քաղաքացի է տեղափոխվել՝ «որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ» ախտորոշմամբ։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, ով նույն օրը` ժամը 16։20-ի սահմաններում, իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից կրակել է իր որովայնին։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքից առաջ Գ. Վարդանյանը իրենց գյուղի գերեզմանոցում տեղադրելիս է եղել եղբոր քարը, որից հետո վերադարձել է տուն և ննջասենյակում իր անունով գրանցված «ՄՌ-153» տիպի հրացանով ինքնասպանության փորձ է կատարել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










