«Մարիա» կոչվող ծովամրրիկը հասել է հինգերորդ՝ ամենավտանգավոր աստիճանին
Կարիբյան ծովում մոլեգնող «Մարիա» փոթորիկն արդեն հասել է ամենավտանգավոր հինգերորդ աստիճանին, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդել էինք վտանգի 4-րդ մակարդակի մասին, սակայն ընդամենը հաշված ժամերի ընթացքում, փոթորիկը դարձել է ծայրահեղ վտանգավոր: Այն շարժվում է «Իրմա» փոթորկից տուժած տարածքներ՝ Պուերտո-Ռիկո, Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթի:
Դրանից բացի, նախազգուշացումներ են ուղարկվել Գվադելուպա, Դոմինիկանա, Սենթ Քիթս և Նևիս, Մոնթսերաթ և Մարտինիկա:
Հիշեցնենք, որ Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Ամերիկայի ափերի և Կարիբյան ծովի մոտակայքում, ձևավորվել է «Մարիա» արևադարձային փոթորիկը:










