Մոսկվայում հյուսիսկորեացի ակրոբատը փորձել է Գինեսի ռեկորդ սահմանել սալտոների թվով, սակայն կոտրել է պարանոցը (տեսանյութ)

14:21 • 19.09.17

Մոսկվայի Մեծ կրկեսում հյուսիսկորեացի ակրոբատի ելույթն ավարտվել է ծանր վնասվածքով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Life.ru-ի հաղորդմամբ՝ տղամարդը ցանկացել է Գինեսի նոր ռեկորդ սահմանել՝ ցատկի ընթացքում 6 սալտո անելով: Նրան չի հաջողվել առաջին անգամից իրականացնել վտանգավոր հնարքը, և նա երկրորդ փորձն է արել, որն էլ վատ հետևանք է ունեցել:

Նշվում է, որ ցատկի արդյունքում տղամարդն ընկել է գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել և կորցրել է գիտակցությունը:

Նախնական տվյալների համաձայն՝ բժիշկները նրա մոտ ախտորոշել են պարանոցի ողերի կոտրվածք և գլխի վնասվածք: