Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել

10:02 • 19.09.17

Մոսկվայի հարավում ադրբեջանցի գործարար է սպանվել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սպանվածը 49-ամյա Ռահման Ալիևն է, նա զբաղվում էր սև և գունավոր մետաղների առքուվաճառքով:


Ականատեսների խոսքերով՝ տղամարդը կայանել է իր բեռնատարը, ինչից հետո ուղղվել է դեպի պահեստ, երբ նրա ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվել: Տղամարդը մահացել է տեղում:


Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննիչները պարզում են սպանության հանգամանքները և շարժառիթը: