Կոլումբիայի նախագահը մեկնաբանել է Վենեսուելա ռազմական ներխուժման հավանականությունը
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի տապալման համար Վենեսուելա հնարավոր ռազմական ներխուժման հարցն առկա չէ Լատինական Ամերիկայի երկրների օրակարգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա միայն կվատթարացներ իրավիճակը»,- հայտարարել է Սանտոսը Bloomberg TV-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ Կարակասի նկատմամբ հավաքական ճնշումն անհրաժեշտ է վենեսուելացիներին միջազգային հանրության աջակցությունը ցույց տալու, իսկ Մադուրոյին՝ արտաքինից որևէ աջակցության բացակայությունը ցույց տալու համար:
«Մենք հուսով ենք, որ դա փոփոխությունների կհանգեցնի»,- նշել է Սանտոսը:










