Հայտնի է դարձել մարդկանց համար ամենավտանգավոր սոցցանցը
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ սոցիալական ցանցն է ամենից վատ անդրադառնում մարդու առողջության վրա: Ուսումնասիրությունն անցկացվել է StatusOfMind նախագծի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է The Time-ը, փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում 14-24 տարեկան ավելի քան 1500 երիտասարդ պատասխանել է սոցիոլոգների հարցերին՝ նկարագրելով այնպիսի իրավիճակներ, երբ սոցցանցն այս կամ այն կերպ ազդել է նրանց ինքնազգացողության վրա:
Վերլուծության են ենթարկվել 5 ամենահայտնի սոցցանցերը, որոնց թվում YouTube-ը գնահատվել է որպես հարթակ, որը չի վնասում մարդու մտավոր առողջությանը:
Երկրորդ տեղում Twitter-ն է, որին հաջորդում են Facebook-ն ու Snapchat-ը: Իսկ վերջին տեղում հայտնվել է Instagram-ը:
Հարցման արդյունքներով Instagram-ը ճանաչվել է այնպիսի հարթակ, որը նյարդայնացնում է և ընկճախտ է առաջացնում, ինչպես նաև ծաղրելու հարթակ է դառնում:










