Ավստրալիայի ոստիկանությունը նախազգուշացրել է Սիդնեյում խոշոր ահաբեկչության անխուսափելիության մասին

10:20 • 20.09.17

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կոմիսարի օգնական Մարկ Մերդոկը հայտարարել է Սիդնեյում խոշոր ահաբեկչության անխուսափելիության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Չնայած այն ամենին, ինչ արվում է, և լավ աշխատանքին, որն իրականացնում են իրավապահ մարմինները և հետախուզությունը՝ չցանկանալով առաջացնել հասարակությունում անտեղի վախ, դա տեղի կունենա»,- ասել է Մերդոկը, որը գլխավորում է հակաահաբեկչական բաժինը:


Ոսիկանի խոսքով՝ վտանգ են ներկայացնում միայնակ գործող անձինք կամ խմբերը, որոնց մասին իշխանություններին հայտնի չէ:


«Մենք կարող ենք լուծել խնդիրը, որի մասին մենք գիտենք: Բայց վտանգը հենց նրա մեջ է, ինչ մենք չգիտենք»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ Ավստրալիայի իշխանությունները հուլիսի 30-ին հայտարարել են Սիդնեյից ԱՄԷ թռչող ինքնաթիռում ահաբեկչություն կանխելու մասին: