Իրաքի քրդաբնակ շրջանը կարող է ունեցած ինքնավարությունն էլ կորցնել. Էրդողան
Իրաքում հարկավոր է տարածքային ամբողջականության հիմքի վրա հասնել համաձայնության և միասնական ջանքերով ապագա կառուցել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Թուրքիայի նախագահն իր ելույթում, անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում անկախության շուրջ հանրաքվեի անցկացմանը, հայտնել է, որ անկախության պահանջները տարածաշրջանում հերթական ճգնաժամերի առիթ կդառնան։
«Իրաքի քրդաբնակ շրջանի ղեկավարությանը կոչ ենք անում հրաժարվել անկախության հանրաքվեից։ Եթե քուրդ առաջնորդներն արհամարհեն Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում, ապա արդեն եղածն էլ կարող են կորցնել։ Տարածաշրջանում նոր լարվածություն առաջացնելու փոխարեն հարկավոր է խաղաղություն ու կայունություն ստեղծել»,-նշել է Էրդողանը։










