Նյու Յորքում տեղի է ունեցել Լավրովի և Թիլերսոնի 7-րդ հանդիպումը 2017 թ.-ի ընթացքում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ տեղի է ունեցել գործնական կերպով, առանց որևիցե փորձի քաղաքականացնելու երկկողմ հարաբերությունները:
«Օրակարգը (ռուս-ամերիկյան հարաբերությունների) շատ խիտ է եղել, իսկ խոսակցությունը շատ գործնական, առանց որևէ փորձի քաղաքականացնելու մեր հարաբերությունները», - ասել է Լավրովը՝ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում տեղի է ունեցել Լավրովի յոթերորդ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ տարեսկզբից ի վեր: Բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ:










