Լավրովը հիշեցրել է Թիլերսոնին, որ ԱՄՆ-ն չսպասված հյուր է Սիրիայում

10:09 • 20.09.17

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը նա հիշեցրել է նրան, որ ԱՄՆ-ն չսպասված հյուր է Սիրիայում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք հաստատել ենք մեր մոտեցումն առ այն, որ ընդունելով Սիրիայում ամերիկյան կոալիցիայի լինելը՝ այն, միևնույն է, այնտեղ չսպասված հյուր է»,- ասել է Լավրովը լրագրողներին:


Ավելի վաղ Պետքարտուղարությունում հայտարարել են, որ ամերիկացի զինվորականները կհեռանան Սիրիայից ԻՊ-ի ամբողջական ոչնչացումից հետո:


Լավրովի և Թիլերսոնի բանակցությունները կայացել են Նյու Յորքում: Դա արդեն այս տարի երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների յոթերորդ հանդիպումն է: