Մակրոնը կարծում է, որ ամուսնության տասնամյակների ընթացքում իր կին Բրիջիտը դարձել է իր մի մասնիկը

04:14 • 20.09.17

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ամուսնության տասնամյակների ընթացքում իր կին Բրիջիտը դարձել է իր մի մասնիկը: Այս կարծիքը նա հայտնել է ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում:


«Ես տասնամյակներ շարունակ ապրել եմ կնոջս հետ, և նա իմ մի մասն է դարձել», - ասել է ֆրանսիայի նախագահը: Պատասխանելով այն հարցին, թե որքան կարևոր է անձնական կյանքը իր մակարդակի համաշխարհային առաջնորդի համար, Մակրոնն ասել է, որ իր համար այն առանձնահատուկ կարևորություն ունի:


«Ինձ համար անձամբ կարևոր է, որ տանը կա մեկը, ով ասում է ճշմարտությունը, որովհետև ճշմարտության հասանելիությունը լուրջ մարտահրավեր է», - շարունակել է Մակրոնը:


 «Մենք տասնամյակներ շարունակ միասին ենք եղել, նա ինձ սիրում է այնպիսին, ինչպիսին ես կամ, և ոչ թե իմ դիրքի համար, նա իմ գլխավոր աջակիցն է», - ամփոփել է Ֆրանսիայի նախագահը: