Մեքսիկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. առնվազն 42 հոգի է մահացել

01:16 • 20.09.17

Մեքսիկայի Մորելոս նահանգում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 42 հոգի է մահացել, հայտնել է նահանգապետ Գրակո Ռամիրեսը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:


Ռամիրեսն իր թվիթերյան էջում տեղադրել է զոհերի մասին նախնական տվյալներով աղյուսակ՝ նշելով, որ նրանց թիվը 42 է կազմել։

7․1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 49 կմ հեռավորության վրա, օջախը՝ 60 կմ խորության վրա։