Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 200-ից

06:53 • 20.09.17

Մեքսիկայի Մորելոս նահանգում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 200-ից, հայտնել է նահանգապետ Գրակո Ռամիրեսը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:


Ավերվել են 20-ից ավել խոշոր շինություններ, այդ թվում դպրոց, եկեղեցի, գործարան, տարբեր հիմնարկներ և բնակելի շենքեր: Հարյուրավոր մարդիկ փլատակների տակ են գտնվում, հարյուրավորն էլ հիվանդանոցներում են տարբեր աստիճանի վնասվածքներով:
 

7․1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 49 կմ հեռավորության վրա, օջախը՝ 60 կմ խորության վրա։