Երևանում միկրոավտոբուսի սրահում տղամարդը գողացել է քաղաքացու դրամապանակը և բանկային քարտով գումար կանխիկացրել

12:42 • 20.09.17

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կիևյան փողոցի թիվ 19 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ ծնված Խաչատուր Գ.-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Խաչատուր Գ.-ն թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1958 թ. ծնված Արայիկ Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտ, որից Կիևյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բանկոմատից կատարել է 57.000 դրամի կանխիկացում:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: