Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ
ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն իր դեբյուտային ելույթն է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման ժամանակ, որը հիմնականում նվիրված է եղել, ինչպես և հայտարարել էր Սպիտակ տունը նախօրեին, միջազգային հարցերում պետական ինքնիշխանության սկզբունքը պահպանելուն:
Սակայն, միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, ընդ որում այն միջազգային կազմակերպության պատերի ներքո, որն ուղղված է, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, «փրկելու հաջորդ սերունդներին պատերազմական չարիքից», գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Բացի Հս. Կորեայից և միջուկային պատերազմի ուրվականից, Թրամփն իր ելույթում անդրադարձել է նաև Սիրիայում իրավիճակի հնարավոր դե-էսկալացիային, Վենեսուելայի դեմ ուղղված քայլերին, քննադատություններ է հնչեցրել Իրանի հասցեին, և խոսել ԱՄՆ գերակա շահերի մասին, որոնք «վեր են ամեն ինչից»:










