Երևանում 35 համարի ավտոբուսը բախվել է պատին. 8 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի Շերամի փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսն վթարի է ենթարկվել։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը։
Նրա խոսքով՝ վթարի հետևանքով կան տուժածներ.«Երևանի Շերամի փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով ութ քաղաքացի է վիրավորվել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց»։
Tert.am-ի տեղեկություններով տուժածներից մի քանիսը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, մյուսները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:













