Իսպանիայում 34 մարդ տուժել է հյուրանոցի գազի արտահոսքի հետևանքով

21:44 • 21.09.17

Իսպանիայի հյուրանոցներից մեկում ածխածնի մոնօքսիդի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Կանտաբրիա նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության Twitter-ում:

Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժել է 34 մարդ, այդ թվում՝ 16 երեխա:

Հյուրանոցի անվանումը չի հաղորդվում: Ոստիկանությունը քննում է տեղի ունեցածի պատճառները: