Սիրիական բանակն իր ենթակայության տակ է առել Դեր Զորի շուրջ 85 տոկոսը. ՌԴ ՊՆ

16:46 • 21.09.17

Սիրիական բանակը Դեր Զորում իր ենթակայության տակ է առել արդեն տարածքի շուրջ 85 տոկոսը, սպասվում է, որ առաջիկա օրերին քաղաքն ամբողջությամբ կազատագրվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:

Ինչպես պատմել է РИА Новости գործակալությանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, անցած գիշերվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորում 16 ք/կմ տարածք, ինչպես նաև ևս երկու բնակավայր Եփրատի արևմտյան ափին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զոր քաղաքի հարավ-արևելքում գտնվող Ջաֆրա թաղամասի վրա և փակել ԻՊ մատակարարման հիմնական ուղին Դեր Զորում:

Դեր Զորը համարվում է ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Սիրիայում: