Շահումյանի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել. 2 անձ այրվածքներով հոսպիտալացվել է

16:33 • 21.09.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 21-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 12:11-ին: Ամբողջությամբ այրվել է «Nissan Tida» մակնիշի 35 DT 711 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Տ. Ա.):

Տ. Ա.-ը և դեպքի վայրում գտնվող քաղաքացի՝ 1985 թ. ծնված Ն. Գ.-ը ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»: