Վիճաբանություն Արարատի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա դանակահարված երիտասարդ. shamshyan.com

11:37 • 21.09.17

Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսությունով, քթի շրջանի կտրած վերք, թոքային հյուսվածքի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գագիկ Ավագյանն է։ Բժիշկները ասել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները նաև պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 34-ամյա Սարգիս Ավագյանի, հիվանդանոց տեղափոխված Գ. Ավագյանի և 30-ամյա Գևորգ Հակոբյանի ու 31-ամյա Ազատ Ազատյանի միջև, որի ժամանակ Գ. Հակոբյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գ. Ավագյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։