Նամբիա. Թրամփը նոր երկիր է հորինել Աֆրիկայում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում աֆրիկյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Նամիբիա պետության փոխարեն «Նամբիա» է ասել:
«Նամբիայի առողջապահական համակարգը գնալով ավելի ինքնաբավ է դառնում»,-ասել է 71-ամյա Թրամփը՝ խոսելով Էբոլա վարակի համաճարակը հաղթահարելու մասին:
Ինչպես նշում է The Hill-ը, հետագայում Սպիտակ տունը բացատրել է, որ նախագահը «Նամբիա» ասելով նկատի է ունեցել Նամիբիան:
Աղբյուրը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը սխալ է արտաբերում պետության անունը: 2016թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ նա սխալ էր ասել նաև աֆրիկյան Տանզանիայի անունը:










